Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Աստվածային ինքնազսպում

Աստվածային ինքնազսպում
27.09.2024 | 00:09

Աստծո կանչը

Սեպտեմբերի 27

Մի՞թե Իմ Ձեռքը կարճացել է, որ չկարողանա փրկել: Ո՛չ, երբեք: Փրկելու Իմ զորությունը ավելանում է, երբ ավելանում է Իմ փրկությունը հասկանալու քո կարողությունը: Նշանակում է զորությունից զորություն, կատարելությունից կատարելություն` մենք միասին ենք անցնում:

Անսահման է հրաշք գործելու Իմ կարողությունը երկնային տարածքներում, թեև յուրաքանչյուր մարդու համար` Իմ այդ զորությանը տիրանալու սահմանափակումներ կան, բայց այդ էլ միայն մարդու գիտակցության ու ընկալման պակասի պատճառով: Իմ կարողությունը փրկելու ու պահպանելու գործում ոչ մի սահման չի ճանաչում: Ոչ միայն չի կարճացել ձեռքս, այլ այն «ավելի է երկարել», կամենալով ու սպասելով, որ օրհնելու, օգնելու, փրկելու առաջարկություն լինի:

Ահա թե որքան նրբանկատորեն եմ վարվում ամեն մի առանձին հոգու անհատական իրավունքին: Երբեք, ոչ մեկին չեմ պարտադրում Իմ օգնությունը և փրկությունը: Թերևս մարդկության համար կրած Իմ տառապանքներից այս մեկը ամենածանրն է, որովհետև հարկադրված եմ զսպել օգնելու Իմ Աստվածային անհամբերությունը և ցանկությունը` մինչև որ Հոգու կանչը Ինձ գործելու իրավունք տա:

Մտածեք այն սիրո մասին, որ այս իրողությունն է արտահայտում: Սփոփեք Իմ սպասող, սիրող, անձկությամբ ակնկալող սիրտը` պահանջելով Իմ օգնությունը, առաջնորդությունը և հրաշագործ կարողությունը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ